Օգոստոս 12, 2025
129 դիտում

Հայաստանի հունահռոմեական ընտրանին ԱԱ-ին կպատրաստվի Լեհաստանում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է սեպտեմբերի 16-21-ը Զագրեբում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Օգոստոսի 13-27-ը Հայաստանի ընտրանին Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանի Ռոցեռուժ քաղաքում: Թիմի հետ հավաքին կմեկնի 11 ըմբիշ, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հայաստանի ընտրանին համատեղ մարզումներ կանցկացնի Լեհաստանի, Լիտվայի, Ռումինիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Դանիայի, Նիդերլանդների, Էստոնիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Կոլումբիայի եւ Ֆրանսիայի թիմերի հետ: 

Լեհաստանից վերադառնալուց հետո հայ ըմբիշները ԱԱ-ին կշարունակեն նախապատրաստվել Հայաստանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին