Հունիս 17, 2024
645 դիտում

ԵՎՐՈ-2024․ С խումբ


Լուսանկարը` England football team

Լուսանկարը` DBU

Լուսանկարը` Nogometna zveza Slovenije

Լուսանկարը` Fudbalski savez Srbije

Լուսանկարը` England football team



Շարունակում ենք ծանոթանալ Եվրոպայի առաջնության խմբերին։ Այսօր հերթը С խմբինն է, որտեղ միմյանց դեմ մրցելու են Սլովենիան, Դանիան, Սերբիան եւ Անգլիան։

ԵՎՐՈ-2024․ A խումբ


Սլովենիա

Լուսանկարը` Nogometna zveza Slovenije


Առաջին ու մինչ այս միակ անգամը Սլովենիան Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել 2000 թվականին՝ բավարարվելով խմբային փուլով։

Սլովենացիները հիանալի ընտրական մրցափուլ են անցկացրել։ Մատյաժկա Կեկայի թիմը 10 խաղից միայն 2-ում է պարտվել, իսկ արդյունքն ամռանը Գերմանիայում հանդես գալն է։

Վերջին անգամ խոշոր մրցաշար Սլովենիայի համար եղել է 2010-ի Աշխարհի առաջնությունը։ Մինչ այս պահը նրանք խմբային փուլից առաջ չեն գնացել, սակայն ձգտում են փլեյ-օֆֆ դուրս գալ այս ԵԱ-ի ժամանակ։

Դանիա

Լուսանկարը` DBU


Դանիացիների համար ԵՎՐՈ-2024-ը լինելու է 10-րդը։ Լավագույն արդյունքը եղել է 1992-ին, երբ դարձել են Եվրոպայի չեմպիոն։

Որակավորման փուլը դանիացիները սկսել են Ղազախստանից կրած անսպասելի պարտությամբ, բայց վերականգնվել են ու հետագայում ավելի լավ հանդես եկել։ Արդյունքում երկրորդ անգամ անընդմեջ հանդես կգան ԵՎՐՈ-ում։ Նախորդ առաջնությունում հասել են մինչեւ կիսաեզրափակիչ, ինչը 1992-ից հետո լավագույն արդյունքն է։

ԵՎՐՈ-2024․ В խումբ


Սերբիա

Լուսանկարը` Fudbalski savez Srbije


5 անգամ հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում, իսկ 1960 եւ 1968 թվականներին դարձել արծաթե մեդալակիր։

24 տարի անց Սերբիան իրավունք է նվաճել մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Ուղեգիր նրանք ապահովել են վերջին հանդիպման ժամանակ՝ ոչ-ոքի խաղալով Բուլղարիայի հետ։ Սերբիայի հավաքականում հավաքվել է լավ սերունդ՝ Դուշան Վլահովիչ, Դուշան Տադիչ, Լուկա Յովիչ։ Երկրպագուները հավատում են, որ իրենց երկրի հավաքականը հաջող ելույթներ կունենա Գերմանիայում։

Անգլիա

Լուսանկարը` England football team


Անգլիացիները մինչ այս ԵԱ-ում հանդես եկել են 10 անգամ։ Առաջնության գործող արծաթե մեդալակիրներն են։ Տնային ԵԱ-ում Գարեթ Սաութգեյթի թիմը եզրափակչում պարտվեց Իտալիային։ Անգլիայի գրանցած լավագույն արդյունքը Եվրոպայի առաջնություններում հենց սա է։

Սաութգեյթն այսօր իր կազմում ունի բավական ուժեղ ու երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց հետ Անգլիայում մեծ հույսեր են կապում։ Կարծում են, որ այն բացերը, որոնք ունեցել են նախորդ ԵՎՐՈ-ի ժամանակ, շտկած կլինեն ու այս անգամ ավելի անթերի ու հասուն ֆուտբոլ կցուցադրեն։

Խմբի առաջին դիմակայությունները լինելու են հունիսի 16-ին՝ Սլովենիա-Դանիա եւ Սերբիա-Անգլիա։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին