Դեկտեմբեր 01, 2024
4573 դիտում

ԵՎՐՈ-2024․ В խումբ


Լուսանկարը` Hrvatski nogometni savez

Լուսանկարը` Selección Española de Fútbol

Լուսանկարը` Hrvatski nogometni savez

Լուսանկարը` Federata Shqiptare e Futbollit

Լուսանկարը` Nazionale Italiana di Calcio


Եվրոպայի առաջնության վիճակահանության ժամանակ բոլորն են սպասում, թե ինչպիսի խմբեր են կազմվելու։ Այս անգամ ամենահետաքրքիր դիմակայությունները թերեւս կծավալվեն В խմբում, որն արդեն իսկ ստացել է մահվան խումբ անունը։

ԵՎՐՈ-2024․ A խումբ


Այստեղ ընդգրկվել են Իսպանիայի, Խորվաթիայի, Իտալիայի եւ Ալբանիայի հավաքականները։ Եվրոպական առաջատար երեք թիմ մեկ խմբում է, իսկ պայքարը շարունակել կարող է միայն երկուսը։

Իսպանիա

Լուսանկարը` Selección Española de Fútbol


Արդեն երկար տարիներ է Իսպանիայի հավաքականն աչքի է ընկնում կայուն խաղով ու տարբեր առաջնություններում կարողանում է լավ մրցակցություն ծավալել։ Եվրոպայի առաջնություններում թիմը հանդես է եկել 11 անգամ։ Միայն Գերմանիայի ընտրանին է այս ցուցանիշով առաջ իսպանացիներից (13 անգամ)։

Ամենահիշարժանը Կարմիր Ֆուրիայի համար եղել են 1964, 2008 եւ 2012 թվականները, երբ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Վերջին ԵԱ-ի ժամանակ Իսպանիան հասել է կիսաեզրափակիչ։

ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի A խմբից դուրս է եկել առաջին տեղով՝ հաջողությունն ամրագրելով արդեն 8-րդ տուրում։

Լուիս դե լա Ֆուենտեի սաները, որոնց թվում մեծ տեղ են գրավում երիտասարդները, փորձելու են ռեկորդային 4-րդ անգամ տիրանալ Եվրոպայի առաջնության գավաթին։ Այս պահին այդ ցուցանիշով իսպանացիներն առաջին տեղը կիսում են գերմանացիների հետ, ովքեր եւս ԵԱ-ի չեմպիոն դարձել են 3 անգամ։

Խորվաթիա

Լուսանկարը` Hrvatski nogometni savez


Խորվաթիայի հավաքականը եւս առաջատար թիմերից է, որը ինչպես Եվրոպայի, այնպես էլ Աշխարհի առաջնություններում հատկապես վերջին շրջանում հիացնում է իր խաղով։ ԵՎՐՈ-ի ուղեգիր խորվաթները նվաճել են 6 անգամ, իսկ լավագույն արդյունքները գրանցել են 1996-ին ու 2008-ին, երբ հասել են քառորդ եզրափակիչ։

Խորվաթիան եզրափակիչ դուրս է եկել 6-րդ անգամ անընդմեջ ու 2-րդ անգամ Զլատկո Դալիչի ղեկավարությամբ։ Դեպի Գերմանիա ուղեգիր ապահովել են միայն վերջին տուրում՝ Հայաստանի հավաքականի նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակից հետո։

Թիմի ավագ ու իսկական լեգենդ Լուկա Մոդրիչի համար սա լինելու է 9-րդ խոշոր մրցաշարը։

Իտալիա

Լուսանկարը` Nazionale Italiana di Calcio


Եվրոպայի գործող չեմպիոնն Իտալիան է, որը ԵՎՐՈ-2020-ի եզրափակչում առավելության հասավ Անգլիայի նկատմամբ։

Այս հավաքականը Եվրոպայի առաջնություններին մասնակցել է 10 անգամ։ Չեմպիոնի կարգավիճակում եղել է նաեւ 1968-ին։

Գործող չեմպիոնների համար, որոնք որակավորման փուլը սկսել են Ռոբերտո Մանչինիի ու ավարտել Լուչանո Սպալետիի գլխավորությամբ, որակավորումը հեշտ չի անցել։ Իտալիան եզրափակիչ փուլ է անցել միայն վերջին տուրում, երբ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Ուկրաինայի հետ։  

Ալբանիա

Լուսանկարը` Federata Shqiptare e Futbollit


Ալբանիան մինչ այս միայն մեկ անգամ է մասնակցել ԵՎՐՈ-ին, դա եղել է 2016 թվականին։ Պայքարն ավարտել է հենց խմբային փուլում։

ԵՎՐՈ-2024-ի ուղեգիր նվաճել են ընտրական E խմբում գրավելով 1-ին տեղը։ Անշուշտ, խմբային փուլի հետնապահ համարվում է հենց Ալբանիան, որը, ըստ մասնագետների, չի կարողանա տանել ոչ մի հաղթանակ։

Սպասվում է, որ կատաղի կռիվ տալու են Իսպանիան, Խորվաթիան եւ Իտալիան ու պարզ չէ, թե այս ուժեղ թիմերից որ մեկը տուն կվերադառնա հենց խմբային փուլի ավարտից հետո։

Խմբի առաջին խաղերը կայանալու են հունիսի 15-ին՝ Իսպանիա-Խորվաթիա, Իտալիա-Ալբանիա։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին