«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ուրախ է, որ իր թիմը կարողացել է հաղթել «Լեգիա»-ին ու գործնականում ապահովել մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեզ աջակցեցին ու այս ցրտին եկել էին ստադիոն։ Շնորհավորում եմ իմ տղաներին։ Գործում էինք եվրոպական մեծ թիմի դեմ ու մեր ցուցադրած խաղը շատ բարձրակարգ էր։ Լավ չսկսելով՝ կարողացանք վերգտնել մեզ, պայքարեցինք, սկսեցինք վերահսկել խաղը»,-ասել է Պերկովիչը։
Նա ավելացրել է, որ իրեն ուրախություն է պարգեւում երկրպագուներին լավ էմոցիաներ փոխանցելը, ինչը ֆուտբոլի գլխավոր հատկություններից է։
«Նոա»-ն լիգայի խմբային փուլի վերջին խաղն անցկացնելու է Կիեւի «Դինամո»-ի դեմ․ «Այդ խաղին կպատրաստվենք այնպես, ինչպես մյուս խաղերին ենք արել։ Մրցակիցը մեծ թիմ է եւ շատ լավ արդյունքներ է ցույց տալիս»։




















