353 դիտում

«Նոա»-ն եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս եկած հայկական 1-ին ակումբն է


Լուսանկարը` FC Noah


Հայկական ակումբային ֆուտբոլի պատմական մի իրադարձություն տեղի ունեցավ «Նոա» ակումբի մասնակցությամբ։

Երեւանյան թիմը դարձել է հայկական առաջին ակումբը, որն իրավունք է նվաճել մասնակցել եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։

 

Սանդրո Պերկովիչի թիմը սեփական հարկի տակ Կոնֆերենցիաների լիգայում ընդունել է Վարշավայի «Լեգիա»-ին ու հաղթել 2։1 հաշվով։Առաջինը հաջողության հասել են հյուրերը, սակայն Մաթեուս Այաշի ու Նարդին Մուլահուսեյնովիչ գոլերի շնորհիվ տանտերերը տոնել են վերջնական հաղթանակ։

 

Չնայած Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ավարտին դեռ կա մեկ հանդիպում, բայց «Նոա»-ն արդեն ապահովել է մասնակցությունը փլեյ-օֆֆում։ Հայկական թիմը 8 միավորով այժմ 17-րդ տեղում է։

Մեր ընտրանին