Դավթաշենում ավարտին է մոտենում «Օլիմպավանի» շինարարությունը, որտեղ մարզվելու ու բնակվելու պայմաններ են ստեղծված լինելու, գրեթե, բոլոր մարզաձեւերի համար:
Նոր մարզաբազան ներառելու է ժամանակակից մարզադահլիճներ, վերականգնողական կենտրոն, հյուրանոցային համալիր ու ՀԱՕԿ-ի մասնաշենքը, որտեղ տեղակայվելու են նաեւ ազգային ֆեդերացիաները: Լայնածավալ ընթացքի մեջ է նաեւ խաղային մարզաձեւերի դահլիճի ու լողավազանի շինարարությունը:
«Օլիմպավանի» նախագծման աշխատանքները սկսվել են 2013 թվականի մարտին, իսկ շինարարությունը մեկնարկել է մայիսի 28-ից: Այն շահագործման է հանձնվելու այս տարվա հոկտեմբերին՝ ՀԱՕԿ-ի 25-ամյակի նախօրեին:
Mediamax Sport-ը շարունակում է հետեւել մարզակառույցի աշխատանքների ընթացքին ու ձեզ է ներկայացնում համարյա պատրաստի «Օլիմպավանի» լուսանկարները:



















