Չեմպիոնների Լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Բուդյո Գլիմտ»-ին 2 խաղերի արդյունքում 2:5 հաշվով զիջելուց հետո «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն նշել է, որ իրենք փորձեցին ամեն ինչ անել, բայց չստացվեց:
«Խաղում էինք շատ լավ կազմակերպված թիմի դեմ, որտեղ գնդակի համար պայքարող 10 խաղացող կա եւ որքան երկար չէինք կարողանում գոլ խփել, այնքան նրանք ավելի վստահ էին դառնում։ Չեմ կարող մեղադրել իմ խաղացողներին, նրանք ամբողջությամբ տրվեցին: Հնարավոր է՝ մրցակիցն ավելի շատ էներգիա ուներ: Չկարողացանք վճռել դիմակայության ելքն ու 2 գոլ ընդունեցինք»,- նշել է մարզիչը:
Կիվուի խոսքով՝ շատ հիասթափված են, քանի որ ուզում էին 1/8 եզրափակիչ անցնել, բայց մրցել են կազմակերպված եւ նպատակասլաց թիմի հետ, որն ավելի շատ էր արժանի հաղթանակի:




















