Փետրվար 25, 2026
92 դիտում

«Ինտեր»-ը դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից


Լուսանկարը` Getty Images


Նախորդ տարվա Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակից «Ինտեր»-ը դուրս է մնացել մրցաշարից:

Երեկոյան միլանյան ակումբը «Սան Սիրո»-ում ընդունել է «Բուդյո Գլիմտ»-ին ու նորից զիջել: Թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել էր նորվեգական թիմի 3:1 հաշվով հաղթանակով:

Այս անգամ «Բուդյո Գլիմտ»-ն ուժեղ է եղել 2:1 հաշվով: Նախ գոլի հեղինակ է դարձել Իենս Պետեր Հոյգեն, ապա հաշիվը կրկնապատկել է Հոկոն Էվյենը: «Ինտեր»-ի միակ գոլն Ալեսանդրո Բաստոնիի հաշվին է:

Հենրիխ Մխիթարյանը պահեստային է եղել ու այդպես է հանդիպմանը չի մասնակցել:

Մեր ընտրանին