Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Դուբայում ընթացող ATP-500 մրցաշարում հաղթանակ է տարել ղազախ Ալեքսանդր Շեվչենոյի նկատմամբ։
Ավելի քան 2 ժամ տեւած հանդիպման ժամանակ գրանցվել է 6:7, 6:2, 6:3 հաշիվը։ Խաչանովը հաջորդ շրջանում հանդիպելու է Ջեյսոն Բուրքսբիին (ԱՄՆ)։
«Մրցակիցս շատ լավ մեկնարկեց ու ավելի լավ տեսք ուներ, բայց ընթացքում կարողացա ինձ հարմարավետ զգալ ու բարելավել խաղս։ Ուրախ եմ, որ նախաձեռնությունը վերցրի ձեռքս ու վստահություն զգացի, ինչն էլ ինձ թույլ տվեց հաղթանակ տոնել։ Դուբայը հարազատ տեղ է դարձել, որտեղ արդեն երկար ժամանակ է ապրում եմ ընտանիքիս հետ։ Այստեղ ես շատ եմ հանդիպում ու շփվում մարդկանց, ովքեր Հայաստանից են, Ռուսաստանից, առհասարակ, ԱՊՀ երկրներից»,-Խաչանովի խոսքերը մեջբերում է յութուբյան «Բոլշե» ալիքը։




















