Փետրվար 26, 2026
exclusive
3111 դիտում

«Օլիմպավանի» շինարարությունը թեւակոխել է վճռական փուլ (ֆոտոշարք)


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Երեւան քաղաքի Դավթաշեն համայնքում շարունակում են ընթանալ «Օլիմպավանի» շինարարական աշխատանքները:

Միաժամանակ ընթանում է երեք կառույցների՝ ՀԱՕԿ-ի մասնաշենքի, մարզաբազայի ու մարզիկների համար նախատեսված հյուրանոցի շինարարությունը:

«Օլիմպավանի» նախագծման աշխատանքները սկսվել են 2013 թվականի մարտին, իսկ շինարարությունը մեկնարկել է մայիսի 28-ից:

Մարզաբազայի սպորտային տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանը Mediamax Sport-ի թղթակցին ասել է, որ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես ու, ինչպես եւ պլանավորել էին, «Օլիմպավանը» շահագործման է հանձնվելու նոյեմբերին:

«Արդեն բավականաչափ աշխատանք կատարվել է, հիմա ներքին հարդարումն է  ընթանում: Մարզիկները շատ են ոգեւորված, որ իրենց հնարավորություն է ընձեռնվելու մարզվել այդպիսի հիանալի բազայում: Բոլորս անհամբերությամբ ենք սպասում կառույցի շահագործմանը»,- նշել է Հովհաննիսյանը:

Շինարարության 2-րդ փուլում նախատեսվում է կառուցել խաղային մարզաձեւերի դահլիճ ու 2 լողավազան՝ 50 ու 25 մ:

Մեր ընտրանին