Փետրվար 26, 2026
107 դիտում

Հայտնի են ՉԼ-ի 1/8 եզրափակիչ անցած բոլոր թիմերը


Լուսանկարը` Atlético de Madrid


Ավարտվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը եւ հայտնի է դարձել, թե որ թիմերն են դուրս եկել 1/8 փուլ։

Պայքարը շարունակելու են «Նյուքասլ»-ը, «Ատլետիկո»-ն, «Բուդյո Գլիմտ»-ը, «Բայեր»-ը, ՊՍԺ-ն, «Գալաթասարայ»-ը, «Ռեալ»-ը եւ «Ատալանտա»-ն։

Ավելի վաղ իրենց մասնակցությունն ապահովել էին «Բարսելոնա»-ն, «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը, «Տոտենհեմ»-ը, «Սպորտինգ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Արսենալ»-ն ու «Բավարիա»-ն։

1/8 եզրափակչի վիճակահանությունը կայանալու է փետրվարի 27-ին։ Թիմերի առաջին դիմակայությունը կկայանա մարտի 10-11-ը, իսկ պատասխանները՝ 17-18-ը։

Մեր ընտրանին