Փետրվար 26, 2026
125 դիտում

Ստրանջայի մրցաշարում հայերից երեկ հաղթանակ տոնել է միայն Անուշ Գրիգորյանը


Լուսանկարը` IBA


Սոֆիայում ընթացող Ստրանջայի բռնցքամարտի միջազգային մրցաշարում երեկ հաջողության է հասել Հայաստանի մեկ ներկայացուցիչ։

Անուշ Գրիգորյանը (51 կգ) հաղթել է Նիկոլ Վեսկովինիին (Իտալիա) ու պայքարը կշարունակի այսօր։ Արթուր Բազեյանը (60 կգ), Դավիթ Չալոյանը (+90 կգ) եւ Էլիդա Քոչարյանը (65 կգ) պարտություն են կրել։

Այսօր մրցաշարում Հայաստանն ունի 3 բռնցքամարտիկ։

Մեր ընտրանին