Ապրիլ 22, 2025
exclusive
8119 դիտում

«Օլիմպավան». Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Երեւանի առաջին Օլիմպիական մարզաբազան

«Օլիմպավան». Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Երեւանի առաջին Օլիմպիական մարզաբազան
«Օլիմպավան». Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Երեւանի առաջին Օլիմպիական մարզաբազան
Ընթանում է ՀԱՕԿ-ի մասնաշենքի կառուցումը:
Ընթանում է ՀԱՕԿ-ի մասնաշենքի կառուցումը:

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

Տարեվերջին արդեն պատրաստի «Օլիմպավան»-ի դռները կբացվեն բոլորի առաջ
Տարեվերջին արդեն պատրաստի «Օլիմպավան»-ի դռները կբացվեն բոլորի առաջ

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

«Օլիմպավան». Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Երեւանի առաջին Օլիմպիական մարզաբազան
«Օլիմպավան». Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Երեւանի առաջին Օլիմպիական մարզաբազան

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

«Օլիմպավան»-ում ընթանում են ներքին հարդարման աշխատանքները
«Օլիմպավան»-ում ընթանում են ներքին հարդարման աշխատանքները

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

Այսպիսի տեսք  է ունենալու Օլիմպիական բազան տարեվերջին
Այսպիսի տեսք է ունենալու Օլիմպիական բազան տարեվերջին
«Օլիմպավան». Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Երեւանի առաջին Օլիմպիական մարզաբազան
«Օլիմպավան». Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Երեւանի առաջին Օլիմպիական մարզաբազան

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

Այսպիսի տեսք  է ունենալու մարզիկների հյուրանոցը

ՀԱՕԿ-ի շենքում տեղակայվելու են նաեւ ֆեդերացիաները
ՀԱՕԿ-ի շենքում տեղակայվելու են նաեւ ֆեդերացիաները

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

Այսպիսի տեսք  է ունենալու Օլիմպիական բազան տարեվերջին
Այսպիսի տեսք է ունենալու Օլիմպիական բազան տարեվերջին
Հրաչյա Ռոստոմյանը
Հրաչյա Ռոստոմյանը

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

«Օլիմպավան». Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Երեւանի առաջին Օլիմպիական մարզաբազան
«Օլիմպավան». Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Երեւանի առաջին Օլիմպիական մարզաբազան

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

Լեւոն Ջուլֆալակյանը քննարկում է ըմբշամարտի դահլիճի որոշ մանրամասներ

Թաթուլ Հովհաննիսյանը
Թաթուլ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

Ամիսներ անց այստեղ գործելու է հակադոպինգային կենտրոնը
Ամիսներ անց այստեղ գործելու է հակադոպինգային կենտրոնը

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

Հրաչյա Ռոստոմյանը հետեւում է շինարարությանը

«Օլիմպավան»-ում ակտիվ շինարարություն է ընթանում
«Օլիմպավան»-ում ակտիվ շինարարություն է ընթանում

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

«Օլիմպավան»-ում ակտիվ շինարարություն է ընթանում
«Օլիմպավան»-ում ակտիվ շինարարություն է ընթանում

Լուսանկարը` ՄՄարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

«Օլիմպավան»-ում ակտիվ շինարարություն է ընթանում
«Օլիմպավան»-ում ակտիվ շինարարություն է ընթանում

Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի /Մեդիամաքս/

Հայաստանում շատ մարզաձեւերի զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառների թվում մշտապես նշվում է մարզադահլիճների ու մարզադպրոցների վատ վիճակը կամ բացակայությունը: Շատ քիչ են նաեւ սպորտային մարզաբազաները, որտեղ հնարավոր է ամբողջովին կազմակերպել մարզիկների ուսումնամարզական հավաքների գործընթացը: Նմանատիպ խոշոր կենտրոններ կան Ծաղկաձորում ու Աբովյանում, սակայն բարձրադիր վայրերում գտնվելու (ճնշումը բարձր է) պատճառով մարզիկներին այնտեղ թույլատրվում է տարեկան անցկացնել ընդամենը 2 հավաք: Այդ պատճառով էլ անհրաժեշտություն առաջացավ սպորտային նմանատիպ կառույց ունենալ Երեւանում:

Տարեվերջին մայրաքաղաքում շահագործման է հանձնվելու նոր մարզաբազա՝ «Օլիմպավանը»: Դավթաշենում գտնվող այդ կառույցը ներառելու է ժամանակակից մարզադահլիճներ, վերականգնողական կենտրոն, հյուրանոցային համալիր ու այն ամենն, ինչ անհրաժեշտ է միայն մարզումների մասին մտածելու համար:

Mediamax Sport-ը զրուցել է ՀԱՕԿ-ի պատասխանատու քարտուղարի, բազայի մարզական տնօրենի, նախագծի հեղինակի հետ ու ներկայացնում է մարզաբազայի մասին մանրամասներ:

«Օլիմպավանի» շինարարությունը մեկնարկել է 2013 թվականի մայիսի 28-ից

Մայրաքաղաքում նոր մարզաբազա կառուցելու մտադրություն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն վաղուց ուներ, սակայն վերջնական որոշում կայացվեց 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ավարտից հետո:

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի խոսքով, խաղերում հայ մարզիկների ելույթներից գոհ էին, սակայն մի շարք բացթողումներ կային: «Մենք տեսանք, որ բազմաթիվ բացեր ունենք, հասկացանք, որ պետք է ունենալ սեփական մարզաբազան, որ մարզումային պրոցեսն ավելի արդյունավետ լինի: Հայաստանում սովորաբար այսպես է արվում՝ մի տեղ մարզվում են, այլ տեղ՝ բուժվում, ամեն ինչ սփռված է, ու թե մարզիչների, թե ադմինիստրատիվ աշխատողների ինտենսիվությունն ու վերահսկողությունը կորչում է»,- նշեց Ռոստոմյանը:

Բազայի մարզական տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանի խոսքով էլ, Երեւանում միշտ չէ, որ ստացվում է հավաքներ անցկացնել: Մայրաքաղաքում հիմնականում հնարավոր է լինում մարզվել Ֆուտբոլի ակադեմիայում, սակայն այն տրամադրվում է այն ժամանակ, երբ ազատ է լինում. «Ընդ որում, տրամադրվում է միայն դահլիճը, ու ամեն անգամ գորգերի տեղադրումն ու հավաքումը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Իսկ Օլիմպիական բազան ամբողջովին լինելու է մեր հավաքականների տրամադրության տակ»:

Մարզաբազայի կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2012 թվականի վերջից: Ամենակարեւոր ու որոշիչ հարցերից մեկն էլ տարածքի ընտրությունն էր: Առաջնային նպատակներից էր, որ մարզաբազան լինի քաղաքի այն վարչական շրջանում, որտեղ մարզադպրոց չկա, ու ՀԱՕԿ-ի ընտրությունը կանգ առավ Դավթաշեն վարչական շրջանի վրա:

Չնայած «Օլիմպավանը» կառուցվում է հավաքական թիմերի համար, բայց այն նաեւ նպատակ ունի զարգացնել ու մասսայական դարձնել սպորտը պատանիների շրջանում: Այստեղ գործելու է նաեւ մարզադպրոց, որը լինելու է անվճար: Այդ տարածքում բնակվող բոլոր երեխաները հնարավորություն կունենան հաճախել մարզադպրոց ու զբաղվել սպորտով:

«Օլիմպավանի» նախագծման աշխատանքները սկսվել են 2013 թվականի մարտին, իսկ շինարարությունը մեկնարկել է մայիսի 28-ից: Նախագծի հեղինակը Գառնիկ Դանիելյանն է, որի խոսքով, այն ամբողջովին համապատասխանում է ժամանակակից միջազգային սպորտային կառույցներին:

«Մենք կատարել ենք անհրաժեշտ ուսումնասիրություններ, միջազգային փորձն ենք նաեւ հաշվի առել, ու ամեն ինչ արվել է ընդունված նորմաներին համապատասխան: Շինարարությանը զուգահեռ նախագծման աշխատանքները որոշակի փոփոխությունների ենթարկվել են, բայց հիմնական նպատակից չենք շեղվել: Հիմա արդեն վերջին փուլին ենք հասել, արդեն կատարվում է ներքին հարդարումը»,- նշեց Դանիելյանը:

Այս տարվա վերջին պատրաստ կլինեն մարզահամալիրի երեք կառույցներն էլ

«Օլիմպավանի» շինարարության առաջին փուլում, որը շահագործման է հանձնվելու այս տարվա նոյեմբերին, պատրաստ է լինելու երեք կառույց՝ ՀԱՕԿ-ի շենքը, մարզաբազան ու մարզիկների համար նախատեսված հյուրանոցը:

ՀԱՕԿ-ի 4-հարկանի մասնաշենքում լինելու են այդ կառույցի աշխատակիցների ու ֆեդերացիաների գրասենյակներն ու խորհրդակցությունների 2 մեծ դահլիճ:

Մարզաբազայի առաջին հարկում գործելու է ծանրամարտի դահլիճը, հակադոպինգային ու վերականգնողական բժշկական կենտրոնները, ֆիթնեսի դահլիճը եւ հանդերձարանները: Վերականգնողական բժշկական կենտրոնը, Ռոստոմյանի համոզմամբ, բավականին հագեցած է լինելու, ունենալու է ժամանակակից կրեո-սառնարաններ ու բոլոր անհրաժեշտ սարքավորումները: 2-րդ հարկում իրենց մարզումներն են անցկացնելու ըմբիշները, բռնցքամարտիկները, թաեքվանդիստներն ու ձյուդոիստները, որոնք բոլորն էլ առանձին դահլիճներ են ունենալու: 

Մասնագետները նշում են, որ մարզագույքի ձեռքբերման համար ավելի շատ գումար է ծախսվում, քան հենց բուն շինարարության:

Ըստ Հրաչյա Ռոստոմյանի, սպորտային նոր շինության գույքը ձեռք է բերվում պաշտոնական արտադրողներից:

«Օրինակ, աշխարհում լավագույն տատամիներ արտադրում է Ճապոնիան, եւ մենք էլ այնտեղից ենք գնելու: Բուժսարքերն էլ ներկրելու ենք Գերմանիայից: Ցանկանում ենք այնպես անել, որ ամեն ինչ լինի բարձրակարգ ու միայն օգուտ բերի մեր մարզիկներին»,- նշեց Թաթուլ Հովհաննիսյանը:

Մարզիկների համար նախատեսված հյուրանոցը 8 հարկանի է, այն ունենալու է 116 համար, յուրաքանչյուրը՝ 20 ք/մ տարածքով:

«Հյուրանոցի 2 հարկը երկտեղանի է լինելու, մնացածը՝ մեկտեղանի: Երկտեղանի սենյակները հիմնականում նախատեսված են լինելու պատանիների համար: Մեկ հոգու համար նախատեսված համարներն ավելի շատ են լինելու, որպեսզի մարզիկների հանգստին ոչինչ ու ոչ ոք չխանգարի»,- ասաց Թաթուլ Հովհաննիսյանը:

Շինարարության առաջին փուլն այսքանով սահմանափակվելու է, քանի որ ՀԱՕԿ-ը մինչ տարեվերջ նախատեսում է շահագործման հանձնել նաեւ Գյումրիի Օլիմպիական հերթափոխի քոլեջի դահլիճն ու Սիսիանի սպորտդպրոցը: Հրաչյա Ռոստոմյանն ընդգծեց, որ պլանավորում են Գյումրիում մեկ մարզադպրոց էլ վերանորոգել, ու դա հավանաբար կլինի այն դպրոցը, որտեղ մարզվում է Օլիմպիական խաղերի բրոնզե, Աշխարի առաջնության արծաթե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

«Օլիմպավանում» մարզումներ կանցկացնեն ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ երկրների հավաքականներ

ՀԱՕԿ-ի գլխավոր քատուղարի խոսքով, «Օլիմպավանի» կառուցումը չի ենթադրում, որ Ծաղկաձորի կամ Աբովյանի մարզաբազաները դուրս են գալու հավաքականների օրացույցից, ու այնտեղ այլեւս մարզումներ չեն լինելու:

«Ծաղկաձորին ոչ մի այլ բազա չի կարող փոխարինել զուտ վերջինիս աշխարհագրական դիրքի պատճառով: Բոլոր թիմերն էլ իրենց ֆիզիկական հավաքն անցկացնում են այնպիսի բարձր վայրում, ինչպիսին Ծաղկաձորն է: Այնպես որ, այնտեղ եւս մեր մարզիկները կշարունակեն անցկացնել պարապմունքներ»,- ասաց Ռոստոմյանը:

«Օլիմպավանում» կմարզվեն ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ երկրների հավաքականներ: ՀԱՕԿ-ն արդեն պայմանագիր ունի Բելառուսի օլիմպիական կոմիտեի հետ, պլանավորվում է համատեղ ծրագրեր անցկացնել նաեւ Լատվիայի ու Լիտվայի կոմիտեների հետ:

«Գաղտնիք չէ, որ մարզիկներն ուժեղանում են այն ժամանակ, երբ համատեղ հավաք են անցկացնում: Այժմ էլ կան տարբեր թիմեր, որոնք ժամանում են մեր երկիր ու մարզվում, բայց այսպիսի միջազգային ստանդարտներին համապատասխան կառույց ունենալուց հետո մենք բաց ճակատով կընդունենք նրանց»,- շեշտեց Ռոստոմյանը:

Շինարարության 2-րդ փուլի աշխատանքները կընթանան 2015-2016 թթ-ին 

«Օլիմպավանի» հետ կապված ծրագրերն այդքանով չեն սահմանափակվելու, քանի որ ՀԱՕԿ-ը նոր մարզադահլիճներ կառուցելու ցանկություն ունի:

Ռոստոմյանի հավաստմամբ, իրենք պլանավորում են հողատարածքն ընդարձակել ու նաեւ խաղային մարզաձեւերի համար նախատեսված մարզադահլիճ կառուցել: Նպատակ կա այս ավանում ընդգրկել գիմնաստիկայով ու ակրոբատիկայով զբաղվող մարզիկներին, շինարարության 2-րդ փուլում նախատեսվում է նաեւ լողավազան ու թենիսի կորտեր կառուցել: Այդ աշխատանքները նախատեսված են արդեն 2015-2016թթ. ծրագրում: 

«Այս մարզաբազան շատ կարեւոր դեր է խաղալու մեր մարզիկների համար: Մյուս տարվանից արդեն կամաց-կամաց հայտնի են դառնալու այն մարզիկների անունները, ովքեր մասնակցելու են 2016-ի Օլիմպիական խաղերին: Շատ ենք ցանկանում, որպեսզի Ռիոյում ունենանք Օլիմպիական չեմպիոն, ու այս բազան էլ իր հարմարավետությամբ հաստատ կօգնի մեր օլիմպիականներին»,- ավելացրեց Ռոստոմյանը:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին