Նոյեմբեր 04, 2025
792 դիտում

IWF-ն կրկին փոխել է քաշային կարգերը եւ ՕԽ-ում հանդես կգան ավելի շատ ծանրորդներ


Լուսանկարը` forde2025.no


Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է կրկին փոխել քաշային կարգերը։

Վերջին անգամ կառույցը նման բան արել էր այս տարվա հունիսին եւ ծանրորդները քաշերը փորձարկել էին այս տարվա Աշխարհի առաջնությունում։


Ավելի վաղ ՄՕԿ-ը թույլատրել էր եւս երկու քաշային կարգ ներառել 2028-ի Օլիմպիական խաղերի ծրագրում։ Երեկ IWF-ն հայտնել է, որ Լոս Անջելեսում ծանրորդները տղամարդկանց ու կանանց պայքարում հանդես կգան 6-ական քաշային կարգերում։ 

Ըստ նորացված տվյալների՝ ՕԽ-ի քաշային կարգերն են․

Տղամարդիկ՝ 65 կգ, 75 կգ, 85 կգ, 95 կգ, 110 կգ, +110 կգ

Կանայք՝ 53 կգ, 61 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ, +86 կգ։

2026–ի օգոստոսի 1-ից քաշային կարգերը կսկսեն կիրառվել IWF-ի կազմակերպած բոլոր մրցաշարերում։ Բացի Օլիմպիական խաղերից, մյուս մրցաշարերում պայքար կծավալվեն 8-ական քաշային կարգերում։ 

Մեծահասակների, երիտասադրների ու պատանիների նոր քաշային կարգերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին