Այսօրվանից վերսկսվելու էր Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, կայանալու էին 16-րդ տուրի հանդիպումները։
Քիչ առաջ պաշտոնապես հայտնի է դարձել, որ տուրի բոլոր հանդիպումները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվում են։
Խաղերի վերանշանակման մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կտեղեկացնի հավելյալ։
Առաջին հատվածից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արարատ-Արմենիա»-ն, որին հաջորդում են «Ուրարտու»-ն ու «Փյունիկ»-ը։




















