Քիչ առաջ Նիոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, եւ հայտնի են դարձել բոլոր զույգերը։
1/8 փուլում միմյանց դեմ կմրցեն հետեւյալ թիմերը․ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի», «Բուդյո Գլիմտ»-«Սպորտինգ», ՊՍԺ-«Չելսի», «Նյուքասլ»-«Բարսելոնա», «Գալաթասարայ»-«Լիվերպուլ», «Ատլետիկո»-«Տոտենհեմ», «Ատալանտա»-«Բավարիա» եւ «Բայեր»-«Արսենալ»։
Թիմերի առաջին դիմակայությունը կկայանա մարտի 10-11-ը, իսկ պատասխանները՝ 17-18-ը։




















