«Ցրվենա Զվեզդա»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ուրախ է, որ հիմա հանդես է գալիս Սերբիայում:
«Այստեղ խաղալը ֆուտբոլային առումով ինձ շատ է օգնել եւ նոր սկիզբ տվել: Հիմա, երբ 26 տարեկան եմ ու ընտանիք ունեմ, ֆինանսական կողմը եւս կարեւոր է: Չեմ ուզում գուշակել, թե ապագայում ինչ կլինի, բայց եթե Ռուսաստանից լավ առաջարկ ստանամ, կդիտարկեմ, քանի որ դա առաջին հերթին ընտանիքիս համար է», - FONtour-ի փոդքաստի ժամանակ ասել է Տիկնիզյանը։
Սերբական ակումբին միանալուց առաջ նա խաղացել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում: Տիկնիզյանը խիստ քննադատության է ենթարկել ակումբի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտինովին, որի հետ տարաձայնության պատճառով է հեռացել: Վերջերս հարցազրույցի ժամանակ նա խոսել է, թե ինչու է
Տիկնիզյանը փոխել ակումբն ու նշել է, որ պաշտպանը չափից շատ էմոցիոնալ է:
«Այս տարիքում հասկացել եմ, որ ինձ առաջին հերթին հեղինակություն ունեցող մարզիչ է պետք: Մեկին, ում կհարգեմ, հիմա իմ օրինակը Ստանկովիչն է: Ինձ թույլ չեմ տալիս նույնիսկ 5%-ն այն ամենի, ինչ անում էի «Լոկոմոտիվ»-ում: Նախ, որովհետեւ մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ, բացի այդ էլ Միխայիլ Միխայիլովիչն այնպիսի տեսքով էր նստում, ասես 8 տիտղոս է նվաճել: Խաղից հետո մամուլի ասուլիսում նրան «Միխայիլ» էին դիմում, ընդհատում էր. «Միխայիլ Միխայիլովիչ»: Ըստ երևույթին Գալակտինովին թվում էր, որ իրեն չեմ կարողանա պատասխանել, հավանաբար թերագնահատում է իմ որոշ տղամարդկային հատկանիշներ։ Նրա սիրելի բառը «տղամարդկային»-ն է։ Ուրեմն որտե՞ղ է նրա տղամարդկությունը, եթե այդպես է վարվում»,- ընդգծել է պաշտպանը:




















