Ստրանջայի բռնցքամարտի միջազգային մրցաշարում երեկ եւս Հայաստանն ունեցել է մասնակիցներ։
Իր երկրորդ մենամարտում հաղթանակ է ապահովել Անուշ Գրիգորյանը։ Մինչեւ 51 կգ քաշային կարգում Գրիգորյանն առավելության է հասել սերբ Նինա Ռադովանովիչի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ։ Նա ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
Արթուր Սահակյանը (65 կգ) եւ Հարություն Հակոբկոխյանը (70 կգ) պարտություն են կրել ու լքել պայքարը։ Այսօր ելույթ կունենա երկու հայ բռնցքամարտիկ։




















