Փետրվար 27, 2026
91 դիտում

Էդուարդ Սպերցյան. Չեմպիոնական տիտղոսը պաշտպանելն ավելի դժվար է


Լուսանկարը` FC Krasnodar


Վաղը «Կրասնոդար»-ը մեկնարկելու է Ռուսաստանի առաջնության 2-րդ հատվածում, մրցակիցը լինելու է «Ռոստով»-ը:


Երեկ թիմը բաց մարզում է անցկացրել, որից հետո ավագ Էդուարդ Սպերցյանն ու գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը պատասխանել են լրագրողների հարցերին:

Սպերցյանը նշել է, որ մեկ անգամ նվաճած չեմպիոնական տիտղոսը պաշտպանելն ավելի դժվար է: «Բայց մենք պատրաստ ենք դրան: Ամեն խաղում կպայքարենք ու կպաշտպանենք այն, ինչ մեզ է պատկանում», - ասել է ավագը:

Մեր ընտրանին