Նոյեմբերի 8-ին Մոսկվայում հերթական անգամ կայանալու է Պրոֆեսիոնալ ըմբիշների լիգան՝ PWL 10-ը։
Բոլոր ոճերում միմյանց դեմ գոտեմարտելու են ըմբիշներ 14 երկրից։ Հունահռոմեականների մինչեւ 77 կգ քաշային կարգում ելույթ է ունենալու Օլիմպիական բրոնզե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (Հայաստան)։ Նրա մրցակիցը լինելու է Ռուսաստանի եռակի չեմպիոն Սերգեյ Ստեպանովը։
Ըմբիշները միմյանց դեմ գոտեմարտել են 2 անգամ։ 2019-ին պատանեկան ԵԱ–ի ժամանակ հաղթել է Ամոյանը, իսկ 2023-ին PWL-ում՝ Ստեպանովը։
Կառույցից տեղեկանում ենք, որ Ամոյանին մրցաշարի ընթացքում օգնելու է Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: