Այսօր Նիոնում կայացել է Կոնֆերենցիաների Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոա»-ն մրցելու է Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմար»-ի հետ: Հանդիպումները կայանալու են փետրվարի 19-ին ու 26-ին:
«Նոա»-ն դեկտեմբերին Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլի վերջին խաղում 0:2 հաշվով զիջել էր Կիեւի «Դինամո»-ին, բայց դա չէր խանգարել երեւանյան ակումբին դուրս գալ փլեյ-օֆֆ: «Նոա»-ն վաստակել էր 8 միավոր ու Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել 19-րդ տեղը:




















