75 դիտում

Արթուր Բաբայանը դարձել է պարա ծանրամարտի երիտասարդական ԵԱ-ի հաղթող


Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


Թբիլիսիում ընթանում է պարա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ մեդալ։ Երիտասարդական Աշխարհի առաջնության փոխչեմպիոն Արթուր Բաբայանը հաջող է հանդես եկել մինչեւ 54 կգ քաշային կարգում։ Նա բարձրացրել է 135 կգ ու դարձել  Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։

Հայաստանի հավաքականից հանդես է եկել նաեւ պատանեկան ԱԱ-ի ոսկե մեդալակիր Ռաֆայել Համազասպյանը (49 կգ), հայտնում են Հայաստանի պարալիմպիկ կոմիտեից:

Մեր ընտրանին