exclusive
284 դիտում

ՀՖՖ․ ԱՄԷ-Հայաստան հանդիպման վերաբերյալ փոփոխություններ այս պահին չկան


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ։

Հանդիպումը Աբու Դաբիում նշանակված է մարտի 26-ին։ 


Իրանի դեմ սկսված պատերազմի հետեւանքով Միջին Արեւելքում դադարեցվել են մի շարք սպորտային միջոցառումներ։ Մեծ հավանականությամբ չի կայանա մարտի 27-ին Դոհայում նշանակված Իսպանիայի եւ Արգենտինայի միջեւ կայանալիք Ֆինալիսիման։


Mediamax Sport-ը հետաքրքրվեց ֆեդերացիայից, թե արդյո՞ք մեր պատվիրակությունը կմեկնի ԱՄԷ եւ կկայանա՞ թիմերի ընկերական դիմակայությունը:

«Այս պահին ամեն ինչ ուժի մեջ է եւ ոչ մի փոփոխություն չկա։ Իրադարձությունների հետագա զարգացման կամ փոփոխությունների դեպքում պաշտոնապես անպայման կտեղեկացնենք»,- հայտնեցին ՀՖՖ-ից։

Մեր ընտրանին