NBCUniversal հեռուստաալիքը հայտնել է, որ ձմեռային Օլիմպիական խաղերի դիտման միջին ցուցանիշը կազմել է 23,5 միլիոն։
Սա 96%-ով ավելի է չորս տարի առաջ Պեկինում կայացած խաղերից, հայտնում են ՀԱՕԿ-ից։ ԱՄՆ-Կանադա տղամարդկանց հոկեյի եզրափակիչը դիտել է 2,7 միլիոն հեռուստադիտող:
Իտալական պետական հեռարձակող RAI-ն հաղորդել է, որ բացման արարողությանը հետեւել է ավելի քան 9 միլիոն հեռուստադիտող: Ամենադիտված միջոցառումների շարքում են եղել կանանց դահուկավազքը եւ լեռնադահուկային սպորտը։
Միլանում ու Կորտինայում ավարտված Օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալները նվաճել էր Նորվեգիայի հավաքականը։




















