Դուրեսում ընթացող ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում քիչ առաջ ելույթ է ունեցել Մնացական Աբրահամյանը։
Մինչեւ 94 կգ քաշայինների պայքարի պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել երեք փորձն էլ ու 160 կգ-ով գրավել է 3-րդ տեղը։ Հրումում իրեն ավելի վստահ զգացող Մնացականյանը կրկին օգտագործել է բոլոր մոտեցումներն ու միանգամից խառնվել չեմպիոնական պայքարին։ Նա 201 կգ-ով նվաճել է փոքր ոսկի։
Երկամարտի 361 կգ արդյունքով Մնացականյանը նվաճել է ԵԱ–ի արծաթե մեդալ՝ չեմպիոն հռչակված Մաքսիմ Դոբրովսկուն (Ուկրաինա) զիջելով 2 կգ։
Այսօր առաջնությունում մրցումային վերջին օրն է, Հայաստանի հավաքականից հանդես կգա եւս չորս մասնակից։




















