Mediamax Sport-ը շարունակում է պատրաստվել Նոր Տարվան: Այս անգամ մեր տոնական զրույցը ֆուտոլիստ Արտյոմ Սիմոնյանի հետ է:
Անցնող տարին առանց վնասվածքների
2014 թվականն ինձ համար վատ չդասավորվեց, ես կարողացա տեղ գտնել «Զենիթի» գլխավոր թիմի կազմում, խաղալ ու մարզվել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հետ: Բացի այդ էլ, նորամուտս նշեցի Հայաստանի ազգային հավաքականում, ինչի համար շատ ուրախ եմ: Ու ամենակարեւորը, ծանր վնասվածքներ չստացա:
Նպատակներ հավաքականի ու ակումբի կազմերում
2015 թվականին կցանկանամ, որպեսզի շատ խաղաժամանակ ստանալ, դրա համար էլ շատ եմ մարզվում ու աշխատում: Ցանկանում եմ նաեւ լավ ելույթներ Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Իհարկե, շատ եմ ուզում, որ հնարավորինս լավ դրսեւորեմ ինձ նաեւ երիտասարդական ընտրանու կազմում:
Արտյոմի շնորհավորանքները
Նոր Տարում բոլորին մաղթում եմ ամենագլխավորը՝ առողջություն, երջանկություն, բարօրություն բոլորի ընտանիքներում: Թող բոլորն էլ հասնեն այն նպատակներին, որոնք դրել են իրենց առջեւ 2015 թվականին:
Ամանորի սպասված ֆիլմը
Նոր Տարվա տոների ժամանակ սպասված ֆիլմերից է «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ»-ը: Որպես սիրելի ֆիլմ սա կառանձնացնեմ:
Արտյոմ Սիմոնյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Ամանորին ընդառաջ-ի մյուս հարցազրույցներն Արթուր Ալեքսանյանի ու Անուշ Գրիգորյանի հետ են
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: