Մայիս 20, 2024
exclusive
2591 դիտում

Ամանորին ընդառաջ. Անուշ Գրիգորյան


Անուշ Գրիգորյանը
Անուշ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport-ն իր «Ամանորին ընդառաջ» շարքում այս անգամ ներկայացնում է բռնցքամարտի երիտասարդների ԱԱ-ում հաղթողի կոչումը նվաճած առաջին հայ մարզուհուն՝ Անուշ Գրիգորյանին:

Ոսկե մեկնարկ

2014-ն ինձ համար հիանալի մեկնարկ ունեցավ: Ապրիլի 24-ին դարձա երիտասարդների Աշխարհի հաղթող ու նվաճեցի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այնուհետեւ հանդես եկա մի շարք միջազգային մրցաշարերում ու կրկին հաղթանակներով վերադարձա հայրենիք: Ցավոք, չկարողացա տարին նույնքան լավ ավարտել, որքան կցանկանայի: Պատանեկան Օլիմպիադայում ընդամենը 4-րդն էի:

Փոքր անհաջողություններիս պատճառով չեմ տխրել, յուրաքանչյուր պարտություն սովորեցնում է, օգնում դասեր քաղել ու ավելի ուժեղ դառնալ:

Դպրոցից ինստիտուտ

Այս տարի նաեւ անձնական կյանքում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: Այնպես որ, սպորտային հաղթանակներ արձանագրելուց բացի, պետք է նաեւ լավ ուսանող լինեմ:

Նոր սպասումներ

2015 թվականի հետ կապված մեծ ծրագրեր ու երազանքներ ունեմ: Կշարունակեմ տքնաջան մարզվել, որպեսզի իրագործեմ նպատակներս: Շատ եմ ցանկանում նվաճել 2016 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Սեր ու համերաշխություն

Շատ եմ ցանկանում, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի, մեր զինվորներն էլ հանգիստ պայմաններում ծառայեն: Առողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորին: Թող մեր ընտանիքներում սեր ու համերաշխություն լինեն ու իրականանան բոլորիս երազանքները:

«Տանը միայնակ» Ամանոր

Ամանորին շատ եմ սիրում դիտել «Տանը միայնակ» ֆիլմը: Շատ եմ տեսել այդ ֆիլմը, բայց ամեն անգամ ավելի մեծ հաճույքով եմ նայում:



Անուշ Գրիգորյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Շարքի նախորդ հարցազրույցն Արթուր Ալեքսանյանի հետ էր

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին