Ապրիլ 27, 2024
exclusive
16010 դիտում

2016-ին Mediamax Sport-ի լավագույն հրապարակումները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` armennazaryan.tripod.com


2016 թվականին Mediamax Sport-ը բազմաթիվ բացառիկ ու հետաքրքիր հոդվածներ, հարցազրույցներ ու վերլուծություններ ներկայացրեց հայկական սպորտի սիրահարներին:

Տարին ամփոփելու ժամանակ մի պահ դժվարացանք ընտրել դրանցից մի քանիսն ու ներկայացնել լավագույնները: Ամեն դեպքում, առանձնացրել ենք մի քանի հրապարակում, որոնք կարեւոր տեղ գրավեցին 2016-ի սպորտային կյանքում:

Սպորտային վաշտի չեմպիոնները

Մարզական վաշտում ծառայում են այն մարզիկները, որոնք միջազգային ասպարեզում մեծ հաջողություններ են արձանագրել ու բարձր պահել երկրի պատիվը:

Նրանք հայրենիքի զինվորներն են ու գիտակցում են այդ կարեւոր պարտականության ողջ պատասխանատվությունը: Թեեւ տարվա մեջ քիչ ժամանակ են անցկացնում զինվորի կարգավիճակում, բայց նրանք էլ Հայաստանի սպորտային զինվորներն են, որոնք իրենց նվաճումներով օգնում ու քաջալերում են սահմանում կանգնած հասակակիցներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կանայք ու նրանց խնդիրները հայկական սպորտում

Հայաստանում կանանց ու տղամարդկանց սպորտն էականորեն տարբերվում են: Նվաճումների քանակով, մասսայականությամբ, աշխատավարձերի չափով ու ներդրումների ծավալով տղամարդիկ վաղուց առաջատար են:

Այս ամենից բացի, թերեւս ամենամեծ խնդիրն այն է, որ կանանց համար պրոֆեսիոնալ սպորտում դռները շատ ավելի դժվարությամբ են բացվում: Սակայն նրանք վաղուց կոտրել են բոլոր կարծրատիպերն ու իրենց վստահ են զգում նաեւ այն մարզաձեւերում, որոնք տղամարդիկ իրենցն էին համարում:

Լեւոն Արոնյանը փնտրում է նորը, բացահայտում գաղտնիքներն ու բազմաշերտությունը 

Լեւոն Արոնյանն այն եզակի մարդկանցից է, որի հետ կարող ես խոսել ամենատարբեր թեմաներից: Հետաքրքիր, բանիմաց ու ամեն ինչից տեղյակ զրուցակից ունենալը, թերեւս, ամենակարեւորն է: Մի բաժակ թեյն ու պարզապես զրուցելն աստիճանաբար վերածվեց շախմատի, գեղեցիկի, գրքերի ու ամեն ինչը խորն ուսումնասիրելու մասին զրույցի:

Անցյալից եկած հերոսները. Արմեն Նազարյան եւ Դավիթ Համբարձումյան

Այս շարքում տեղ գտած նյութերն, իսկապես, կարեւոր ու բացառիկ արժեք ունեն մեր սպորտի համար: Այստեղ ներկայացվում են մեր այն մարզիկները, ովքեր մի ամբողջ պատմություն են կերտել:

Լուսանկարը` Մեդիամաքս


2016-ին մենք անդրադարձանք Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Համբարձումյանին եւ Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանին:

Ռիո-2016-ն ու հայերի սպասված ու անկատար երազանքները

Այս խաղերը հայ մարզիկների համար կարող ենք ստացված համարել: Դրանք 21-րդ դարում լավագույնն էին Հայաստանի թիմի համար: Սրանից ավելի լավ արդյունք գրանցվել էր միայն 1992-ին Բարսելոնայում՝ 3 ոսկե ու 1 արծաթե մեդալ: 

Խաղերի ողջ ընթացքում Mediamax Sport-ը Ռիոյում մեր մարզիկների կողքին է եղել ու հետեւել նրանց ելույթներին: Մենք ուրախացել ենք ամեն հաղթանակի համար ու տխրել բոլոր անհաջողություններով:

Ոսկե մեդալ նվաճելուց հետո Արթուր Ալեքսանյանը հետեւում էր մեր մյուս մարզիկների ելույթներին: Մրցումներից մեկի ժամանակ էլ զրուցեցինք Օլիմպիական չեմպիոնի հետ ու մեր ընթերցողներին փոխանցեցինք նրա զգացողությունները:

Արծաթե մեդալակիրներ Սիմոն Մարտիրոսյանի ու Գոռ Մինասյանի հաջողություններով ոգեւորված էինք բոլորս: Օլիմպավանում հանդիպեցինք մեր ծանրորդների հետ ու կիսեցինք նրանց ուրախությունը՝ ստանալով հետաքրքիր հարցազրույցներ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Միհրան Հարությունյանի հետ հանդիպելիս միշտ ինչ-որ ցավ էինք զգում: Զրուցում էինք, փորձում քաջալերել նրան: Ցավոք, դրանից նրա արծաթե մեդալի գույնը չփոխվեց, սակայն մեծ հպարտություն պարգեւած մեր մարզիկի ելույթը ողջ դահլիճն էր տեսել ու նրան հաղթող ճանաչել:

Արթուր Պետրոսյան. Այս ծանր պահին չէի կարող երես թեքել հավաքականից

Հայաստանի ազգային հավաքականի ղեկին ընդամենը մեկ հանդիպումը բավական եղավ, որ ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանին սիրեն նաեւ որպես գլխավոր մարզիչ: Նրա հետ հանդիպելու եւ առաջինը հարցազրույց անելու ցանկությունն անչափ մեծ էր: Դրական ու էներգիայով լի Պետրոսյանի հետ խոսեցինք հավաքականը գլխավորելու որոշման, իր ծրագրերի, առաջին քայլերի ու նախընտրած հանգստի մասին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին