Դեկտեմբեր 25, 2024
7264 դիտում

Ալեքսանյան. Պետական աջակցությունը մարզիկների համար կարեւոր է


Լուսանկարը` UWW


Այսօր Հայաստանի լավագույն մարզիկները Նախագահի նստավայրում էին ու դրամական պարգեւներ էին ստանում:


Օրեր առաջ Եվրոպայի 5-ակի չեմպիոն հռչակված Աշխարհի ու Օլիմպիական ոսկե խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ ամփոփեց իր հաջողություններն ու խոսեց 2020-ի ծրագրերից:

Իմ հիմնական ու գլխավոր նպատակն ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերում հաղթելն է: Կձգտեմ ու ինձնից ինչ կախված է կանեմ, որ այս տարի դառնամ Օլիմպիական կրկնակի չեմպիոն: Թե ինչպես կստացվի, ժամանակը ցույց կտա:

Միշտ նշել եմ, որ ինձ մոտիվացնում է մեր ժողովուրդը: Այն, որ մարդիկ դրսում մոտենում ու շնորհավորում են, ջերմ խոսեր ասում, ինձ շատ է օգնում: Օլիմպիական 2-րդ ոսկուն հասնելու ճանապարհին էլ դա ինձ համար շարժիչ ուժ կլինի: 

Մարզիկների համար պետության կողմից ուշադրությունը շատ կարեւոր է ու ավելի պարտավորեցնող: Ոգեւորվում ենք, երբ երկիրն ուշադրություն է դարձնում մեր նվաճումներին:

Իմ կարծիքով՝ հաջողությունների հասնելու համար պետք է քրտնաջան աշխատել, նպատակ դնել ու իրագործել այն: Դրա շնորհիվ էլ սպորտում կկարողանանք արդյունքներ գրանցել:

Չեմ ափսոսում, որ Եվրոպայի առաջնությունում նվաճած 5-րդ ոսկե մեդալս նվիրեցի Կարեն Գիլոյանին: Խոստացել էի նրան, իսկ երբ ես որեւէ բան եմ ասում, անպայման կատարում եմ: Կարեւորն այն է, որ այդ ոսկին Հայաստանում է, էական չէ Գիլոյանի, թե՝ ինձ մոտ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին