Մինչեւ 55 կգ քաշային կարգի եզրափակչում Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ 18-ամյա Էդմոնը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել:
Նա եզրափակչում գեղեցիկ ու դիտարժան պայքարում 7:3 հաշվով առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող Վիտալի Կավալեւի նկատմամբ ու իր առաջին իսկ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձել:
«Անչափ երջանիկ եմ, որ ոսկե մեդալ նվաճեցի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Սա իմ մեկնարկն էր, ամեն ինչ արել էի այս ոսկուն տիրանալու համար»,- ըմբշմարտի միջազգային ֆեդերացիայի կայքին ասել է Նազարյանը:
Եվրոպայի չեմպիոնը խոստովանել է, որ եզրափակչից առաջ նրա հայրն ու Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն ասել է, որ արդեն հաղթող է ու խորհուրդ է տվել չվախենալ. «Նա ասաց՝ պարզապես գոտեմարտեմ, անեմ այն ինչ կարող եմ ու չհանձնվեմ մինչեւ վերջ: Ըմբշամարտի գոտեմարտերը պատերազմ են»:








































