Փետրվար 23, 2026
7481 դիտում

Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ն կսկսի թուրք Չենկ Իլդեմի հետ պայքարով


Լուսանկարը` Մեդիամաքս


Հռոմում այսօր շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն, ու գորգ են դուրս գալու մնացած 5 քաշային կարգի ըմբիշները:

Երեկ Հայաստանի հավաքականի մարզիկներից միայն Կարապետ Չալյանն (77 կգ) է իրավունք ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: 

 

Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) ելույթը սկսելու է որակավորման փուլից ու մրցելու է Ավգուստին Սպասովի (Բուլղարիա) հետ: Նույն փուլից է մեկնարկելու նաեւ Կարեն Ասլանյանն (67 կգ) ու հանդիպելու է շվեդ Օսկար Էրլանդսոնին: Մալխաս Ամոյանի (72 կգ) մրցակիցը խորվաթ Դոմինիկ Էտլինգերն է:

 

Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) 1/8 եզրափակչից է սկսելու պայքարն ու հանդիպելու է Իգոր Պետրիշինին (Իսրայել),  իսկ Արթուր Ալեքսանյանի  (97 կգ) մրցակիցը Չենկ Իլդեմն է: 

 

 

Մեր ընտրանին