Փետրվար 23, 2026
exclusive
10325 դիտում

Նիսի մրցաշարում հանդես կգա հունահռոմեական ոճի 10 հայ ըմբիշ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը Երեւանում պատրաստվում է այս տարվա առաջին միջազգային մրցաշարին:

Mediamax Sport-ն այսօր ներկա է եղել թիմի մարզմանը, որը համատեղ աշխատում է Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ասել է, որ հունվարի 18-19-ն ըմբիշները ելույթ են ունենալու Նիսում կայանալիք մրցաշարում:

Այնտեղ հանդես են գալու Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը եւ Արթուր Շահինյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը 130 կգ:

«Դրանից հետո կրկին հավաք կունենանք ու կպատրաստվենք Եվրոպայի առաջնությանը: Ապա կորոշենք նաեւ, թե ինչ կազմերով ենք հանդես գալու վարկանշային մրցաշարերում: Մենք պայքարելու ենք եւս չորս ուղեգրի համար, կտեսնենք, թե ինչպես կստացվի»,-ասել է Սահակյանը:

Մեր ընտրանին