Հուլիս 18, 2025
7719 դիտում

Մալխաս Ամոյանն 1-ին անգամ կմասնակցի մեծահասակների մրցաշարի


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հուլիսի 22-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Երեւանում՝ նախապատրաստվելով առաջիկա միջազգային մրցաշարերին:

Ինչպես հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան, ըմբիշների մի մասը ելույթ կունենա Լեհաստանում, իսկ մյուսը՝ Վրաստանում:

 

Օգոստոսի 2-4-ը Վարշավայում հանդես կգան Գեւորգ Ղարիբյանը եւ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը եւ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ):

 

Օգոստոսի 7-11-ը Թբիլիսիում ելույթ կունենան Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, միգուցե նաեւ Արմեն Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին