Հուլիս 17, 2025
179 դիտում

«Արսենալ Տիվատ»-ը որակազրկվել է «Ալաշկերտ»-ի դեմ խաղում կասկածելի խաղադրույքի մեղադրանքով


Լուսանկարը` Photolure


Մոնտենեգրոյի «Արսենալ Տիվատ» ակումբը 10 տարով որակազրկվել է եւ չի կարող մասնակցել ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մինչեւ 2034-35 մրցաշրջանի ավարտը։

Նման որոշում եվրոպական կառույցն ընդունել է՝ ուսումնասիրելով 2023 թվականի հուլիսին «Ալաշկերտ»-ի հետ Կոնֆերենցիայի լիգայի որակավորման 1-ին փուլի հանդիպումը։ «Արսենալ Տիվատ»-ն արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1։1 էր խաղացել, իսկ տանը 6։1 հաշվով պարտվել էր հայկական թիմին՝ խաղի վերջում ավելացված ժամանակում կասկածելի երկու գոլ բաց թողնելով։

Դրա հետ կապված սկսվել էր պայմանավորված խաղերի մեղադրանքների հետաքննություն։ ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինը երկարատեւ հետաքննությունից հետո հանգել է որոշման, որ կասկածելի խաղադրույքներ են կատարվել։ 

«Արսենալ Տիվատ»-ի ֆուտբոլիստ Նիկոլա Չելեբիչը, ակումբի մարզական տնօրեն Ռանկո Կրգովիչը որակազրկվել են ցմահ, իսկ երկու այլ խաղացող՝ 10 տարով։ Ակումբը տուգանվել է նաեւ 500,000 եվրոյով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին