Հուլիս 17, 2025
169 դիտում

Հաստատվել է ՕԽ-2028-ին նախապատրաստվելու համար նպաստի տրամադրման կարգը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար նպաստի տրամադրման կարգը:

2026 թ. հունվարից մինչեւ 2028 թ. օգոստոսը նպաստ կտրամադրվի մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին: 

Կառավարության մեկ այլ որոշմամբ կխթանվի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացումը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթն ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները եւ սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս:

Առաջարկվող վերաբաշխման համաձայն՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ եւ Բերդ համայնքներում, հայտնում է ԿԳՄՍ-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին