Սեպտեմբեր 02, 2025
101 դիտում

Հայաստանի երիտասարդական թիմը կմասնակցի Եվրասիայի գավաթին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 7-14-ը ռուսական Չիտա քաղաքում մասնակցելու է Եվրասիայի գավաթի խաղարկությանը:

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմը հանդես կգա ամբողջական կազմով: Մարզիչը ցանկանում է բոլոր 13 քաշային կարգերում էլ տեսնել իր սաների ունակություններն ու ֆիզիկական պատրաստվածությունը: Առայժմ Եվրասիայի գավաթին մասնակցելու հայտ է ներկայացրել 21 երկիր, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հավաքականի գլխավոր նպատակը նոյեմբերի 1-14-ը Երեւանում կայանալիք մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գալն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին