Ապրիլ 27, 2024
exclusive
7918 դիտում

Հովհաննիսյան. Օլիմպիական բրոնզը շատ ոսկե մեդալների դռներ է բացելու


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Facebook


Հունահռոմեական ոճի ըմբիշ, այս տարվա պատանիների ԵԱ-ի հաղթող Սահակ Հովհաննիսյանը Բուենոս Այրեսում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի 2-րդ մեդալն է նվաճել: Նա կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Ըմբիշը Mediamax Sport-ին պատմել է զգացողությունների ու օլիմպիական խաղերի թեժ պայքարի մասին:

Բուենոս Այրես էի մեկնել ոսկե մեդալի հետեւից, բայց մի քանի բացթողումների պատճառով բրոնզ նվաճեցի: Վստահ եմ, որ հետագայում այս բրոնզը շատ ոսկե մեդալների դռներ է բացելու:

Օլիմպիական շունչն ու գորգը մի այլ աշխարհ էին ինձ համար, տարբերվում էին նախորդ բոլոր մրցաշարերից: Այստեղ պայքարն ավելի թեժ էր, բոլորն էլ ուզում էին մեդալ նվաճել:

Օլիմպիական խաղերը շատ հետաքրքիր ու տարբերվող են ամեն ինչով:

Խաղերում հասցրել եմ նաեւ մի քանի մարզաձեւերի ելույթներին լինել, հետեւել եմ ձյուդոյի, ծանրամարտի, թաեքվոնդոյի ու մարմնամարզության մրցումներին:

Դեռ քաղաքին  ծանոթանալ չենք հասցրել, ելույթները նոր ենք ավարտվել, բայց որքանով ուսումնասիրել եմ, մարդիկ այստեղ շատ սիրալիր են, հյուրընկալ, բայց մի քիչ էլ ծույլ:

Պարի քաղաք կարելի է անվանել Բուենոս Այրեսը, ինքս էլ պարել շատ եմ սիրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին