Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Լիվերպուլ»-«Վուլվերհեմփթոն» խաղի մեկնարկից առաջ ֆուտբոլիստների հետ «Էնֆիլդ»-են դուրս եկել ամռանը ավտովթարից մահացած Դիոգո Ժոտայի որդիները՝ Դինիսը եւ Դուարտեն։ Ֆուտբոլիստը երկու ակումբներում էլ հանդես է եկել:
Խաղից առաջ ներկաները հարգել են Դիոգոյի եւ նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի հիշատակը: «Էնֆիլդ»-ում մի քանի րոպե քար լռություն է տիրել ու ֆուտբոլը մղվել է երկրորդ պլան: Արարողության ժամանակ հնչել է ակումբի «You’ll Never Walk Alone» երգը, որն այդ պահին առավել հուզիչ նշանակություն է ստացել:
Դիոգու ժոտայի կինը՝ Ռուդի Կարդոսոն ներկա է եղել տրիբունաներում:
Ստադիոնում հավաքված հազարավոր երկրպագուների ու խաղացողների համար այդ պահն անչափ հուզիչ է եղել, շատերը չեն կարողացել զսպել իրենց արցունքները:






























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: