Դեկտեմբեր 29, 2025
204 դիտում

Բուլետ. Երեւանում սպասվող մենամարտն այնքան էլ հեշտ չի լինելու Ծառուկյանի համար


Լուսանկարը` sovsport.ru


Վաղն Արման Ծառուկյանը Երեւանում Hype Fighting մրցաշարում հանդիպելու է Շարա Բուլետ կեղծանունով հայտնի Շարաբութդին Մագոմեդովի հետ։

Երեկ կայացել է մարզիկների հայացքների մենամարտն ու մամուլի ասուլիսը: Մրցակիցը մի փոքր ուշացումով է ժամանել Հայաստան, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ Ծառուկյանը նրա մասին հետեւյալն ասեր.

«Նա մի քիչ տարօրինակ Ծովահեն է։ Չի ուզում գրավել Հայաստանը։ Փաստորեն՝  վախեցել է։ Նա բաց է թողել թռիչքը եւ չի նստել ինքնաթիռ։ Պարզվում է՝ նրա բոլոր խոսակցությունները դատարկ են եղել»:

Մինչդեռ Բուլետն արդեն Հայաստանում է, ու ավելի վաղ նշել էր, որ դեկտեմբերի 30-ին պայքարելու է հաղթանակի համար:

«Անցյալում ունեցած մենամարտերն ու հաղթանակները սպասվող 6 րոպեների ընթացքում Ծառուկյանի համար չեն պայքարելու: Ինձ մյուսներից տարբերում է այն, որ մինչեւ վերջ եմ գնալու, ու այս Ծովահենին այդքան էլ հեշտ չի լինելու խեղդել կամ խորտակել: Շատերն են ցանկացել, բայց դեռ ոչ մեկին չի հաջողվել: Սպասվող մենամարտը հեշտ չի լինելու Արմանի համար», - Red Corner MMA ալիքին ասել է նա: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին