Դոհայում ավարտված արագ շախմատի Աշխարհի առաջնությանը մասնակցել են 64 երկրների 247 շախմատիստներ:
Աշխարհի չեմպիոն է դարձել Մագնուս Կարլսենը, որը 13 հնարավորից 10,5 միավոր է վաստակել:
Հայ շախմատիստներից Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 8-ական միավոր ու համապատասխանաբար զբաղեցրել 38-րդ և 51-րդ հորիզոնականները:
Կանանց պայքարին մասնակցել են 42 երկրների 141 շախմատիստներ: Չեմպիոնի կոչումը 8,5 միավորով նվաճել է Ալեքսանդրա Գորյաչկինան: Հայերից լավագույն արդյունքը ցույց է տվել Լիլիթ Մկրտչյանը, նա 7 միավորով զբաղեցրել է 29-րդ տեղը:






















