Ապրիլ 26, 2024
17345 դիտում

Հունահռոմեական ընտրանին ԱԱ-ի թիմային պայքարում 3-րդն է


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Սլովակիայի Տրնավա քաղաքում կայացած Աշխարհի առաջնությունից կվերադառնա 1 ոսկե ու 2 արծաթե մեդալներով:

Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում ոսկե մեդալակիր է դարձել այս տարվա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը: Մինչեւ 67 կգ քաշային կարգում նա անգերազանցելի է եղել ու առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ:



Եզրափակչում նա ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել է ուզբեկ Մախմուդ Բախշիլլոեւին:

Արծաթե մեդալակիրներն էլ Տիգրան Մինասյանն (55 կգ) ու Դավիթ Օվասափյանն (130 կգ) են: Թիմային պայքարում Հայաստանը 83 միավորով 3-րդն է: 1-ին ու 2-րդ տեղերում Իրանի ու Ռուսաստանի հավաքականներն են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին