Դեկտեմբեր 19, 2025
77 դիտում

«Լեգիան»-ն ու «Սլովան»-ը լքել են Կոնֆերենցիաների լիգան


Լուսանկարը` Legia Warszawa


Երեկ ավարտվել են Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումները։


Վարշավայի «Լեգիա»-ն, որտեղ հանդես է գալիս Վահան Բիչախչյանը, ընդունել է «Լինքոլն Ռեդ Իմպս»-ին ու հաղթել 4։1 հաշվով։ Իր թիմի վերջին գոլը խփել է Բիչախչյանը։ Չնայած հաղթանակին, «Լեգիա»-ն վաստակած 6 միավորով զբաղեցրել է 28-րդ տեղն ու դուրս մնացել հետագա պայքարից։

Կոնֆերենցիաների լիգան լքել է նաեւ Սլովակիայի չեմպիոն «Սլովան»-ը։ Տիգրան Բարսեղյանի թիմը 1։0 հաշվով ուժեղ է եղել «Հեքեն»-ից, բայց կրկին 6 միավոր վաստակել ու ելույթն ավարտել 29-րդ տեղում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին