«Նոա»-ն Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլի վերջին խաղում հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջել է Կիեւի «Դինամո»-ին:
27-րդ րոպեին մրցակցի կազմում աչքի է ընկել Վլադիսլավ Կաբաեւը, իսկ Մատվեյ Պոնոմարենկոն երկրորդ կեսում կրկնապատկել է հաշիվը:
Թեեւ «Նոան» պարտություն է կրել, սակայն դարձել է հայկական առաջին ակումբը, որը գարնանը կխաղա Կոնֆերենցիաների Լիգայի անցումային փլեյ-օֆֆում: «Նոա»-ն վաստակել է 8 միավոր ու Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել 19-րդ տեղը:
«Շնորհավորում եմ իմ խաղացողներին պատմական նվաճման համար: Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ թիմը կխաղա այս փուլում: Մեծ հաջողության ենք հասել ու շատ եմ հպարտանում դրանով: 8 միավոր ենք հավաքել, 2-ական հաղթանակ, պարտություն ու ոչ-ոքի գրանցել եւ արժանի էինք անցնել փլեյ-օֆֆ»,- ասել է Սանդրո Պերկովիչը:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: