Ապրիլ 19, 2024
8509 դիտում

2 արծաթե մեդալ ու եզրափակչի 1 մասնակից հունահռոմեական ԱԱ-ում


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանին Աշխարհի առաջնությունում արդեն 2 արծաթե մեդալ ունի:

Սլովակիայի Տրնավա քաղաքում հայերի 1-ին մեդալը նվաճել է Տիգրան Մինասյանը: Նա մինչեւ 55 կգ քաշային կարգի եզրափակչում 4:9 հաշվով զիջել է Մոհամմադ Նասերպուրին (Իրան):



Մյուս արծաթե մեդալակիրը գերծանր քաշային Դավիթ Օվասափյանն է, նա էլ պարտություն է կրել իրանցի Ամին Միրզազադեհից, գոտեմարտն ավարտվել է 0:5 հաշվով:



Եզրափակիչ է դուրս եկել նաեւ Մալխաս Ամոյանը (67 կգ): Այսօր նրա մրցակիցն է լինելու ուզբեկ Մախմուդ Բախշիլլոեւը:  Արարատ Մանուչարյանն (60 կգ) էլ սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին