Ապրիլ 24, 2024
exclusive
8823 դիտում

Հունահռոմեականները պատրաստվում են Լեհաստանի մրցաշարին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասել է, որ պատրաստվում են սեպտեմբերի սկզբին Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին:

 

«Մինչեւ 82 ու գերծանր քաշային կարգերում մենք մասնակիցներ չենք ունենա, իսկ 72 եւ 87 քաշերում պետք է մրցավայր մեկնեին Արման Բաղդասարյանն ու Մաքսիմ Մանուկյանը, սակայն նրանք թեթեւ վնասվածքներ ունեն եւ բաց կթողնեն այս մրցումը»,-ասել է Ջուլֆալակյանը: 

 

Լեհաստանում սեպտեմբերի 7-9-ը հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը եւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արսեն Ջուլֆալակյանն ու Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանն ու Արթուր Շահինյանը (97 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին