14064 դիտում

Հունահռոմեական ընտրանին ԵԱ-ից կվերադառնա 1 ոսկե ու 4 բրոնզե մեդալով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը եւս 2 բրոնզե մեդալ է նվաճել:

Արարատ Մանուչարյանը (60 կգ) 6:0 հաշվով ուժեղ է եղել վրացի Իրակլի Դիմիստառիշվիլիից ու նվաճել է բրոնզե մեդալ:



Մինչեւ 72 կգ քաշային կարգում պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել Մալխաս Ամոյանը: Բրոնզի համար պայքարում նա 9:1 հաշվով ուժեղ է եղել վրացի Նիկոլոզ Չիկաիդձեից:



Ավելի վաղ Արմեն Բաբալարյանի սաներից Եվրոպայի ոսկե մեդալակիր էր դարձել Տիգրան Մինասյանը (55 կգ), իսկ Վահե Պողոսյանն (77 կգ) ու Դավիթ Օվասափյանը (130 կգ) բրոնզե մեդալներ էին նվաճել:

Մեր ընտրանին