Էլմիրա Կարապետյանը երեկ երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն հռչակվեց:
Պարգեւատրումից հետո մարզուհին լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ ուրախ եւ ոգեւորված է:
«Արդյունքից գոհ եմ: Հունգարացի Վերոնիկա Մայորի հետ հետաքրքիր մրցակցություն ծավալվեց, նա շատ լավ ու դիպուկ կրակեց: Ես այդքան էլ չէ, թեեւ լարված չէի: Քանի որ երկրորդ փոքրիկիս եմ սպասում, Եվրոպայի առաջնությանը պատրաստվելը շատ դժվար է եղել, չէի կարողանում քնել: Բայց արեցի առավելագույնը, որ մեդալ նվաճեմ: Հիմա պետք է գնամ ու քնեմ»,- խոստովանել է Կարապետյանը:
Նա հպարտ է, որ Եվրոպայի առաջությունը Երեւանում է ընթանում, ինչի մասին երազել է հրաձգությամբ զբաղվելու առաջին իսկ օրվանից. «Ինձ համար շատ կարեւոր էր տնային մրցաշարում մեդալ նվաճել»:





























