121 դիտում

Հայտնի են Մ-23 տ. ԵԱ-ում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Սերբական Զրենյանին քաղաքում մարտի 9-15-ը կայանալու է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հունահռոմեական եւ ազատ ոճերի Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչներ Արմեն Բաբալարյանն ու Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել են թիմերի կազմերը:

Ազատ ոճի հավաքականում ելույթ կունենան Արման Հարությունյանը (57 կգ), Լեւիկ Միքայելյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Չոլակյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):

Հունահռոմեական ոճի հավաքականի կազմում ընդգրկված են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արմեն Սուքիասյանը (63 կգ), Յուրիկ Հովեյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Ռուբեն Գեւորգյանը (97 կգ) եւ Արամայիս Հարությունյանը (130 կգ), հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Մեր ընտրանին