exclusive
9059 դիտում

Վարդանյան. Մոլդովայում տղաները լուծեցին իրենց առջեւ դրված խնդիրը


Լուսանկարը` krzbb.de


Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը Մոլդովայում կայացած թիմային մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանն ասել է, որ Եվրոպայի առաջնությունից առաջ սա իրենց համար նախապատրաստական փուլերից մեկն է եղել:

«Այն խնդիրները, որոնք մենք դրել էինք տղաների առջեւ, նրանք կատարեցին, դրա համար էլ գոհ եմ: Նրանք անցկացրին չորսական գոտեմարտ, տեսանք, թե ինչպիսի վիճակում են գտնվում, քանի որ Հայաստանի առաջնությունից հետո սա առաջին միջազգային մրցաշարն էր: Եվրոպայի առաջնությունից առաջ սա կարեւոր մասնակցություն էր»,-ասել է Վարդանյանը:

Մարզիչը նշել է, որ հավաքականի մարզումները կվերսկսի մայիսի 30-ին, երբ կմեկնեն Ծաղկաձոր: Մինչ ԵԱ թիմը կմասնակցի եւս մեկ մրցաշարի, ապա հավաքներ կունենա Ռուսաստանում եւ Հայաստանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին