Ապրիլ 19, 2024
exclusive
9559 դիտում

Երիտասարդ ազատ ոճայինները կմասնակցեն միջազգային թիմային մրցաշարի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վաղը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մեկնելու է Մոլդովա, որտեղ մասնակցելու է միջազգային թիմային մրցաշարի:

Ընտրանու գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը Mediamax Sport-ին ասել է, որ քանի որ Հայաստանի առաջնությունը վերջերս է կայացել, որոշել են մարզիկներին չծանրաբեռնել ու քաշ չգցել: Այդ պատճառով նրանք ոչ իրենց սովորական քաշային կարգերում հանդես կգան:

«Մրցաշարը թիմային է, միասնական արդյունքն է կարեւոր: Մեզ համար առաջնայինն այն է, որ Եվրոպայի առաջնությունից առաջ տղաները որքան հնարավոր է շատ գոտեմարտեր անցկացնեն»,- ասել է Վարդանյանը:

Մոլդովա կմեկնեն Առաքել Մովսիսյանը (50 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Գեղամ Գալստյանը (70 կգ), Արման Անդրիասյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Արման Ավագյանը (86 կգ), Մհեր Մարկոսյանը (92 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին